Աբրահամը վստահե՜ց Աստծուն

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԾՆՈՒՆԴ 12: 1-7

¹ Աստված ասաց Աբրամին. «Ելի՛ր դու քո երկրից, քո ազգականներից ու քո հոր տնից և գնա՛ այն երկիրը, որ ցույց կտամ քեզ։ ² Քեզ մեծ ազգ պիտի դարձնեմ, պիտի օրհնեմ քեզ, փառավորեմ քո անունը, և դու օրհնյալ պիտի լինես։ ³ Պիտի օրհնեմ քեզ օրհնողներին, քեզ անիծողներին պիտի անիծեմ։ Քեզնով պիտի օրհնվեն աշխարհի բոլոր ժողովուրդները»։ Եվ Աբրամը գնաց, ինչպես Աստված պատվիրել էր նրան։ Նրա հետ գնաց նաև Ղովտը։ Աբրամը յոթանասունհինգ տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից։ Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային, իր եղբորորդուն՝ Ղովտին, Խառանում ձեռք բերած իրենց ողջ ունեցվածքն ու ծառաներին, և ճանապարհ ընկան և եկան Քանանի երկիրը։ Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։ Տերը երևաց Աբրամին և նրան ասաց. «Այս երկիրը տալու եմ քո սերունդներին»։ Այնտեղ Աբրամը զոհասեղան շինեց իրեն հայտնված Տիրոջ համար։

ԾՆՈՒՆԴ 15: 1-6

¹ Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։ ² Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։ ³ Աբրամն ավելացրեց. «Քանի որ ինձ զավակ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»։ Անմիջապես Աստծու ձայնը եղավ նրան և ասաց. «Նա չի ժառանգի քեզ, այլ քեզ կժառանգի նա, ով կծնվի քեզանից»։ Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։ Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00