Զատկական Զոհաբերությունը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԵԼՔ 12: 1-3

¹ Տերը եգիպտացիների երկրում Մովսեսին ու Ահարոնին ասաց. ² «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի։ ³ Խոսի՛ր Իսրայելի որդիների ողջ ժողովրդի հետ՝ ասելով. “Այս ամսի տասներորդ օրը ամեն մարդ թող մի գառ առնի իր ընտանիքի համար՝ ամեն մի տան համար մի գառ։

ԵԼՔ 12: 21-31

²¹ Մովսեսը կանչեց Իսրայելի որդիների ողջ ավագանուն ու նրանց ասաց. «Գնացե՛ք, ձեր յուրաքանչյուր ընտանիքի համար մի գա՛ռ առեք և մորթե՛ք զատկի համար։ ²² Վերցրե՛ք մի մշտիկ, դռան մոտ այն թաթախե՛ք արյան մեջ և դրանով նշա՛ն արեք դռան երկու սյուներին ու բարավորին։ Բայց ձեզնից ոչ ոք մինչև առավոտ իր տան դռնից թող դուրս չգա։ ²³ Տերն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար։ Նա, տեսնելով դռան բարավորի և երկու սյուների վրայի արյունը, կանցնի այդ դռան մոտով և ոչնչացնողին թույլ չի տա մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ։ ²⁴ Կատարե՛ք այս ամենը, և այն թող հավիտենական օրենք լինի ձեզ և ձեր որդիների համար մինչև հավիտյան։ ²⁵ Եվ եթե մտնեք այն երկիրը, որ Տերը, ինչպես որ խոստացել է, տալու է ձեզ, կկատարեք այդ ծեսը։ ²⁶ Եվ եթե պատահի, որ ձեր որդիները հարցնեն ձեզ, թե՝ “Ի՞նչ է այս ծեսը”, ²⁷ նրանց կասեք, որ սա Տիրոջ համար զատկի զոհն է, երբ Եգիպտոսում խնայեց Իսրայելի որդիների տները, մինչ հարվածում էր եգիպտացիներին, և մեր տները փրկեց»։ Եվ ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։ ²⁸ Իսրայելի որդիները գնացին ու արեցին այնպես, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին ու Ահարոնին։ ²⁹ Կեսգիշեր եղավ, և Տերը հարվածեց եգիպտացիների երկրի բոլոր անդրանիկներին՝ փարավոնի գահաժառանգ անդրանիկից մինչև բանտարկված գերու անդրանիկը, նաև անասունների բոլոր առաջնածիններին։ ³⁰ Գիշերը վեր կացավ փարավոնը, ինչպես նաև նրա բոլոր պաշտոնյաներն ու բոլոր եգիպտացիները։ Եգիպտացիների ողջ երկրում մեծ աղաղակ բարձրացավ, որովհետև տուն չկար, որտեղ մահացած մեկը չլիներ։ ³¹ Փարավոնը գիշերով կանչեց Մովսեսին ու Ահարոնին և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք իմ ժողովրդից, և՛ դուք, և՛ Իսրայելի որդիները. գնացեք պաշտե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, ինչպես որ ասացիք։

ԵԼՔ 12: 40-42

⁴⁰ Իսրայելի որդիներն իրենք ու իրենց հայրերը քանանացիների երկրում և եգիպտացիների երկրում ապրեցին չորս հարյուր երեսուն տարի։ ⁴¹ Երբ չորս հարյուր երեսուն տարին լրացավ, նույն օրն իսկ Տիրոջ ամբողջ ժողովուրդը գիշերով եգիպտացիների երկրից դուրս եկավ։ ⁴² Տերն այն գիշեր անքուն մնաց, որպեսզի նրանց դուրս բերի եգիպտացիների երկրից. դրա համար այդ գիշերը Իսրայելի որդիների համար սերնդեսերունդ պիտի լինի հսկումի գիշեր։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00