Անհնազանդության Ցիկլ

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2: 10-23

¹⁰ Վախճանվեց նաև այդ ամբողջ սերունդը։ Դրանից հետո եկավ ուրիշ սերունդ, որ չէր ճանաչում ո՛չ Տիրոջը և ո՛չ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի մեջ։ ¹¹ Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին և Բահաղի կուռքերին պաշտեցին. ¹² թողեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, որ նրանց հանել էր եգիպտացիների երկրից, գնացին օտար աստվածների՝ իրենց շուրջը եղած ազգերի աստվածների հետևից, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը, ¹³ լքեցին նրան և պաշտեցին Բահաղին ու Աստարտի կուռքերին։ ¹⁴ Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։ ¹⁵ Տիրոջ ձեռքը չարիք պատճառելու համար նրանց վրա էր, ինչպես ասել էր Տերը և ինչպես երդվել էր Տերը. և խիստ նեղեց նրանց։ ¹⁶ Ապա Տերը նրանց համար դատավորներ հանեց և Տերը նրանց փրկեց ավարառուների ձեռքից։ Բայց նրանց էլ չլսեցին, ¹⁷ որովհետև օտար աստվածների հետևելով՝ պոռնկացան, երկրպագեցին նրանց և բարկացրին Տիրոջը։ Շուտով խոտորվեցին այն ճանապարհից, որով ընթանում էին նրանց հայրերը՝ Տիրոջ պատվիրանները լսելով։ Նրանք այդպես չարեցին։ ¹⁸ Եվ երբ Տերը նրանց համար դատավորներ վեր հանեց, Տերն այդ դատավորների հետ էր և նրանց փրկում էր թշնամիների ձեռքից դատավորների կենդանության բոլոր օրերին, որովհետև Տերը նրանց կարեկցում էր պաշարողների և չարչարողների երեսից նրանց կրած հեծության համար։ ¹⁹ Եվ երբ դատավորը մեռնում էր, նրանք դառնում, նորից անօրենություն էին անում իրենց հայրերից ավելի՝ գնալով օտար աստվածների հետևից, նրանց պաշտելով ու նրանց երկրպագելով։ Նրանք դեն չէին նետում իրենց սովորույթները և հետ չէին դառնում իրենց վատ ճանապարհներից։ ²⁰ Տերը սաստիկ բարկացավ Իսրայելի վրա ու ասաց. «Քանի որ այս ազգը զանց արեց իմ ուխտը, որը ես դրել էի նրանց հայրերի հետ, և չլսեց իմ ձայնը, ²¹ ես այլևս նրանց առաջից չեմ քշի ոչ մի մարդու այն ազգերից, որոնց թողեց Նավեի որդի Հեսուն։ Նա թողեց, ²² որ նրանցով փորձի Իսրայելին, թե արդյոք նրանք կզգուշանա՞ն և Տիրոջ ճանապարհով կգնա՞ն, ինչպես զգուշացան նրանց հայրերը, թե՞ ոչ»։ ²³ Եվ Տերը թողեց այդ ազգերին, անմիջապես չվերացրեց նրանց և չմատնեց նրանց Հեսուի ձեռքը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00