Խոստացված Փրկիչը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԵՍԱՅԻ 9: 1-7

¹ Այն ժողովուրդը, որն ընթանում էր խավարի միջով, մեծ լույս տեսավ. ձեզ համար էլ, որ բնակվում եք աշխարհում և մահվան ստվերների մեջ, լույս պիտի ծագի։ ² Ժողովրդի մեծ մասը, որին մասնակից դարձրիր քո ուրախությանը, ուրախանալու է քո առաջ, ինչպես հնձի ժամանակ են ուրախանում և կամ ավարը բաժանելիս, ³ որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։ Ամեն մի պատմուճան և հանդերձ, որ նենգությամբ է հավաքել, հրով պիտի այրվի, քանզի մեզ համար մանուկ ծնվեց, մի որդի տրվեց մեզ, որի իշխանությունն իր ուսերի վրա է. նա Մեծ խորհրդի պատգամաբեր պիտի կոչվի, Սքանչելի խորհրդական, Աստված հզոր, Իշխան, Հայր հավիտենական։ Ես խաղաղություն կբերեմ նրա իշխաններին, իսկ իրեն՝ առողջություն։ Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։ Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։

ՂՈՒԿԱՍ 1: 26-38

²⁶ Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլեայի Նազարեթ քաղաքը, ²⁷ Մարիամ անունով մի կույսի մոտ, որ նշանված էր Դավթի տնից Հովսեփ անունով մի մարդու հետ։ ²⁸ Հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է»։ ²⁹ Իսկ նա այս խոսքերի վրա խռովվեց և մտքում խորհում էր, թե ի՛նչ բան էր այս ողջույնը։ ³⁰ Եվ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց շնորհ գտար։ ³¹ Եվ ահա կհղիանաս ու կծնես մի որդի և անունն էլ Հիսուս կդնես։ ³² Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ³³ ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ ³⁴ Իսկ Մարիամը հրեշտակին ասաց. «Ինչպե՞ս կպատահի ինձ այդ, քանի որ տղամարդ չեմ ճանաչում»։ ³⁵ Հրեշտակը պատասխանեց և նրան ասաց. «Սուրբ Հոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզնից է ծնվելու, սուրբ է և Աստծու Որդի պիտի կոչվի։ ³⁶ Եվ ահա քո ազգական Եղիսաբեթը. նա ևս հղի է իր ծերության մեջ, և սա ամուլ կոչվածի հղիության վեցերորդ ամիսն է, ³⁷ որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։ ³⁸ Այդժամ Մարիամն ասաց. «Ահավասիկ Տիրոջ աղախինն եմ, թող քո խոսքի համաձայն լինի ինձ»։ Եվ հրեշտակը հեռացավ նրանից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00