Տարբեր Պատասխաններ Աստծուն

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 13: 1-9

¹ Նույն օրը Հիսուսը տնից դուրս եկավ և նստեց լճի եզերքին։ ² Նրա շուրջը ժողովրդի այնքան մեծ բազմություն հավաքվեց, որ նա նավակ մտավ և նստեց, իսկ ողջ բազմությունը կանգնած մնաց լճի եզերքին։ ³ Եվ նրանց հետ առակներով շատ բաներ էր խոսում և ասում. «Ահա սերմնացանը ելավ սերմանելու։ Երբ նա սերմանում էր, սերմի մի մասն ընկավ ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան այն։ Մի ուրիշ մաս ընկավ ապառաժի վրա, որտեղ շատ հող չկար, և քանի որ հողը խորունկ չէր, իսկույն բուսավ։ Երբ արևը ծագեց, խանձվեց, և քանի որ արմատներ չուներ, չորացավ։ Մի ուրիշ մաս ընկավ փշերի մեջ, և փշերը բարձրացան ու խեղդեցին այն։ Մի ուրիշ մաս էլ ընկավ բարեբեր հողի վրա և պտուղ տվեց. մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, և մեկը՝ երեսնապատիկ։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։

ՄԱՏԹԵՈՍ 13: 18-23

¹⁸ «Եվ արդ՝ լսե՛ք սերմնացանի առակը։ ¹⁹ Ամեն մեկից, ով լսում է արքայության խոսքը և չի հասկանում, չարը գալիս հափշտակում է նրա սրտում սերմանվածը։ Դա այն է, որ ճանապարհի եզրին սերմանվեց։ ²⁰ Ապառաժի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը, իսկույն ուրախությամբ ընդունում է այն։ ²¹ Բայց քանի որ իր մեջ արմատներ չունի, այլ ժամանակավոր է հավատում, խոսքի պատճառով եղած նեղության ու հալածանքի ժամանակ անմիջապես գայթակղվում է։ ²² Իսկ փշերի մեջ սերմանվածն այն է, որ մեկը լսում է խոսքը, բայց այս աշխարհի հոգսերն ու հարստության պատրանքները խեղդում են խոսքը, և այն անպտուղ է լինում։ ²³ Իսկ բարեբեր հողի վրա սերմանվածն այն է, որ երբ մեկը լսում է խոսքը և հասկանում է, պտուղ է տալիս. մեկը՝ հարյուր, մեկը՝ վաթսուն, և մեկը՝ երեսուն»։

ՄԱՏԹԵՈՍ 13: 44-46

⁴⁴ «Երկնքի արքայությունը նաև նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտնում է ու թաքցնում և ուրախությունից գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ արտը։ ⁴⁵ Երկնքի արքայությունը նաև նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ է փնտրում, ⁴⁶ և թանկարժեք մի մարգարիտ գտնելով՝ գնում վաճառում է այն ամենը, ինչ ունի, և գնում է այդ մարգարիտը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00