Հիսուսի Ձերբակալումը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 26: 36-56

³⁶ Այդ ժամանակ Հիսուսը նրանց հետ եկավ մի այգի, որի անունը Գեթսեմանի էր։ Նրանց ասաց. «Նստե՛ք այդտեղ, մինչև որ գնամ աղոթեմ»։ ³⁷ Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա սկսեց տխրել և տագնապել։ ³⁸ Այդ ժամանակ նրանց ասաց. «Հոգիս մեռնելու աստիճան տրտմած է. այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթուն հսկե՛ք»։ ³⁹ Ապա փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսն ի վայր ընկավ, աղոթեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու»։ ⁴⁰ Եկավ աշակերտների մոտ և նրանց քնած գտավ։ Պետրոսին ասաց. «Այդպես, չկարողացա՞ք մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ ⁴¹ Արթո՛ւն մնացեք և աղո՛թք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար»։ ⁴² Հիսուսը նորից՝ երկրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց և ասաց. «Հա՛յր իմ, եթե հնարավոր չէ, որ այս բաժակն ինձնից հեռու անցնի, ապա այն կխմեմ. թող քո կամքը լինի»։ ⁴³ Եկավ և դարձյալ նրանց քնած գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին։ ⁴⁴ Թողեց նրանց և երրորդ անգամ գնաց, աղոթքի կանգնեց ու նորից նույն խոսքն ասաց։ ⁴⁵ Այդժամ վերադարձավ աշակերտների մոտ և նրանց ասաց. «Ննջե՛ք այսուհետև և հանգստացե՛ք, որովհետև ահա հասել է ժամը, և Մարդու Որդին մեղավորների ձեռքն է մատնվում։ ⁴⁶ Վե՛ր կացեք գնանք այստեղից, որովհետև ահա հասավ նա, ով մատնելու է ինձ»։ ⁴⁷ Մինչ Հիսուսն այս բաներն էր խոսում, ահա եկավ Հուդան՝ տասներկուսից մեկը, և նրա հետ սրերով ու մահակներով զինված մի մեծ ամբոխ՝ ուղարկված քահանայապետների ու ժողովրդի ծերերի կողմից։ ⁴⁸ Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրան կձերբակալեք»։ ⁴⁹ Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ ⁵⁰ Հիսուսը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։ ⁵¹ Եվ ահա Հիսուսի հետ գտնվողներից մեկը ձեռքը երկարեց, իր սուրը հանեց և հարվածեց քահանայապետի ծառային ու կտրեց նրա ականջը։ ⁵² Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։ ⁵³ Թե՞ կարծում ես՝ չեմ կարող աղաչել իմ Հորը, որ այստեղ այս պահին ինձ համար հասցնի հրեշտակների ավելի քան տասներկու գնդեր։ ⁵⁴ Բայց ինչպե՞ս կիրականանա Սուրբ Գիրքը, թե այսպես պետք է լինի»։ ⁵⁵ Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։ ⁵⁶ Բայց այս ամենը եղավ, որպեսզի իրականանան մարգարեների գրվածքները»։ Այն ժամանակ բոլոր աշակերտները թողեցին նրան և փախան։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00