Հիսուսը Երկնքում

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 7: 9-17

Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։ ¹⁰ Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և Գառանը»։ ¹¹ Եվ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի և երեցների ու չորս կենդանիների շուրջը և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն՝ ¹² ասելով. «Ամեն։ Օրհնությո՜ւն, փա՜ռք, իմաստությո՜ւն, գոհությո՜ւն, պատի՜վ, զորությո՜ւն և կարողությո՜ւն մեր Տիրոջը՝ Աստծուն, Աստծուն հավիտյանս հավիտենից։ Ամեն»։ ¹³ Եվ երեցներից մեկն ինձ ասաց. «Սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ովքե՞ր են և որտեղի՞ց են գալիս»։ ¹⁴ Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։ ¹⁵ Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զօր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։ ¹⁶ Ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու են. և նրանց չի վնասելու ո՛չ արեգակը, ո՛չ էլ տոթը։ ¹⁷ Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00