³⁷ Ով իր հորը կամ մորը սիրում է ինձնից ավելի, ինձ արժանի չէ։ Ով իր որդուն կամ դստերը ինձնից ավելի է սիրում, ինձ արժանի չէ։ ³⁸ Եվ ով չի վերցնում իր խաչը և չի գալիս իմ հետևից, ինձ արժանի չէ։ ³⁹ Ով ջանա փրկել իր կյանքը առանց ինձ, կկորցնի այն, իսկ ով ինձ համար կորցնի իր կյանքը, նրան կփրկեմ։
³⁴ Ապա իր մոտ կանչեց ժողովրդին՝ աշակերտների հետ, և ասաց նրանց. «Եթե մեկն ուզում է գալ իմ հետևից, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից, ³⁵ որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։ ³⁶ Ի՞նչ օգուտ, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի. ³⁷ որովհետև մարդ ի՞նչ հատուցում կարող է տալ իր կյանքի փոխարեն։ ³⁸ Ով ինձ և իմ խոսքերը ամոթ համարի այս շնացող ու մեղավոր սերնդի մեջ, Մարդու Որդին էլ նրան պիտի ամաչեցնի, երբ գա իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00