³⁶ Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։ ³⁷ Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ ³⁸ Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ ³⁹ Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։ ⁴⁰ Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։ ⁴¹ Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։
² Օրհներգե՛ք Տիրոջը օրհնությամբ, Տասնալար սաղմոսարանով սաղմո՛ս ասացեք նրան։ ³ Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհնությամբ, որ բարի է. Սաղմո՛ս ասացեք նրան օրհնությամբ։ ⁴ Ուղիղ են Տիրոջ պատգամները, Եվ նրա բոլոր գործերը՝ հուսալի. ⁵ Տերը սիրում է ողորմություն և իրավունք։ Տիրոջ ողորմությամբ երկիրն իր լրումին հասավ,
⁹ որովհետև, եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, որ Աստված նրան հարություն տվեց մեռելներից, կփրկվես։ ¹⁰ Որովհետև սրտով հավատում ենք արդարանալու համար և բերանով խոստովանում ենք փրկության համար,
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00