¹ Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։ ² Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։ ³ Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։ ⁴ Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
²⁶ որովհետև բոլորդ էլ Աստծու որդիներ եք Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։ ²⁷ Դուք ամենքդ, որ Քրիստոսով մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք։ ²⁸ Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։
⁴⁴ Եվ մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքն էին լսում։ ⁴⁵ Թլփատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա ևս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են. ⁴⁶ որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում և փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. ⁴⁷ «Ո՞վ կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք ևս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես և մենք»։ ⁴⁸ Եվ հրամայեց նրանց մկրտել հանուն Հիսուս Քրիստոսի։ Այդ ժամանակ աղաչեցին նրան, որ մի քանի օր էլ այնտեղ մնա։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00