¹ Եվ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու հանցանքների հետևանքով, ² որոնց մեջ մի ժամանակ ապրում էիք՝ այս աշխարհի սովորության համաձայն, ըստ օդում իշխող իշխանի կամքի, այն ոգու, որ այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ։ ³ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։ ⁴ Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրով, որով մեզ սիրեց, ⁵ մինչ մեռած էինք մեր մեղքերի հետևանքով, մեզ վերստին կյանք տվեց Քրիստոսի հետ, որովհետև շնորհով փրկվեցինք։ ⁶ Նրա հետ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, ⁷ որպեսզի գալիք բոլոր ժամանակներում ցույց տա իր շնորհի անչափելի առատությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած իր բարությամբ։ ⁸ Աստծու շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և այս փրկությունը ձեզնից չէ, այլ Աստծու պարգևն է, ⁹ ոչ էլ ձեր գործերից, որպեսզի ոչ ոք չպարծենա։ ¹⁰ Քանի որ նրա ստեղծագործությունն ենք՝ ստեղծված Քրիստոս Հիսուսով, բարի գործերի համար, որոնց համար Աստված նախապես պատրաստեց մեզ, որպեսզի ապրենք դրանցով։
¹ Ուրեմն, հավատով արդարացած, խաղաղություն ունենանք Աստծու հետ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, ² որի միջոցով հավատով ընդունեցինք այն շնորհը, որի մեջ կանք, և պարծենում ենք Աստծու փառքի հույսով։ ³ Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև մեր նեղությունների մեջ, որովհետև գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում, ⁴ համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս։ ⁵ Հույսը երբեք չի ամաչեցնում, որովհետև Աստծու սերը սփռված է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00