¹⁶ Իսկ տասնմեկ աշակերտները գնացին Գալիլեա, այն լեռը, որտեղ Հիսուսը ժամադրվել էր իրենց հետ։ ¹⁷ Երբ նրան տեսան, երկրպագեցին նրան, բայց ոմանք տարակուսանք ունեցան։ ¹⁸ Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։ ¹⁹ Գնացե՛ք այսուհետև, աշակե՛րտ դարձրեք բոլոր հեթանոսներին, մկրտե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով։ ²⁰ Սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ պատվիրեցի ձեզ։ Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին, մինչև աշխարհի վախճանը»։
³ Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։ ⁴ Եվ նրանց հետ հացի հաղորդության ժամանակ պատվեր էր տալիս նրանց. «Երուսաղեմից չհեռանաք, այլ սպասե՛ք Հոր խոստումին, ինչպես որ լսեցիք ինձանից։ ⁵ Քանի որ Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք ոչ շատ օրեր հետո Սուրբ Հոգով պիտի մկրտվեք»։ ⁶ Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։ ⁷ Նա նրանց պատասխանեց. «Ձեզ համար չէ ժամն ու ժամանակն իմանալը, որ Հայրը հաստատեց իր իշխանությամբ։ ⁸ Բայց ձեզ վրա Սուրբ Հոգու իջնելով զորություն կստանաք և Երուսաղեմում, Սամարիայում ու աշխարհի բոլոր ծագերում ինձ վկաներ կլինեք»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00