Աշակերտները Ներված Են

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՂՈՒԿԱՍ 7: 36-50

³⁶ Ապա փարիսեցիներից մեկն աղաչում էր նրան, որ իր հետ ճաշ ուտի. և նա, մտնելով փարիսեցու տունը, սեղան նստեց։ ³⁷ Քաղաքում մեղավոր մի կին կար. երբ նա իմացավ, որ փարիսեցու տանը սեղան է նստել, մի շիշ ազնիվ յուղ բերելով՝ ³⁸ կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։ ³⁹ Իսկ փարիսեցին, որ նրան հրավիրել էր, տեսնելով այդ, իր մտքում ասում էր. «Եթե սա մարգարե լիներ, ապա կիմանար, թե ո՛վ կամ ինչպիսի՛ կին է մոտենում իրեն, որովհետև նա մեղավոր է»։ ⁴⁰ Հիսուսը պատասխանեց նրան և ասաց. «Սիմո՛ն, քեզ ասելու բան ունեմ»։ Եվ սա ասաց. «Ասա՛, Վարդապե՛տ»։ Եվ Հիսուսն ասաց. ⁴¹ «Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն։ ⁴² Եվ քանի որ նրանք հատուցելու ոչինչ չունեին, երկուսին էլ պարտքը շնորհեց։ Հիմա ասա՛, ո՞վ ավելի շատ կսիրի նրան»։ ⁴³ Սիմոնն ասաց. «Ինձ այնպես է թվում, թե նա՛, որին ավելի շատը շնորհվեց»։ Եվ Հիսուսն ասաց նրան. «Ուղի՛ղ դատեցիր»։ ⁴⁴ Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։ ⁴⁵ Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։ ⁴⁶ Դու յուղով գլուխս չօծեցիր, սա անուշ յուղով ոտքերս օծեց։ ⁴⁷ Դրա համար քեզ ասում եմ. իր անհամար մեղքերը կներվեն սրան, որովհետև ուժգին սիրեց. քանզի ում շատ է ներվում, շատ է սիրում, և ում սակավ՝ սակավ»։ ⁴⁸ Եվ ասաց այդ կնոջը. «Քո մեղքերը ներված են քեզ»։ ⁴⁹ Եվ նրա սեղանակիցներն սկսեցին ասել իրենց մտքում. «Ո՞վ է սա, որ մեղքերին թողություն է տալիս»։ ⁵⁰ Եվ նա ասաց այդ կնոջը. «Քո հավատը փրկեց քեզ, գնա՛ խաղաղությամբ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00