⁷ Այժմ հասկացանք, Որ Տերը փրկեց իր օծյալին. Լսեց նրան երկնքի իր սրբավայրից Իր փրկարար աջի զորությամբ։ ⁸ Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, Իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։ ⁹ Սրանք կործանվեցին և ընկան, Մենք բարձրացանք և ուղղվեցինք։ ¹⁰ Տե՛ր, պահպանի՛ր թագավորին Եվ լսի՛ր մեզ այն օրը, երբ աղոթենք քեզ։
²⁴ Ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և գործադրում դրանք, կնմանվի իմաստուն մարդուն, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ ²⁵ Անձրևները թափվեցին և գետերը հորդեցին, հողմերը փչեցին և զարկեցին տանը, բայց տունը չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ ²⁶ Իսկ ամեն ոք, ով լսում է իմ այս խոսքերը և չի գործադրում դրանք, կնմանվի հիմար մարդուն, որն իր տունը ավազի վրա կառուցեց։ ²⁷ Անձրևները թափվեցին, գետերը բարձրացան, հողմերը փչեցին և հարվածեցին տանը, և տունը փլվեց, և նրա կործանումը ահավոր եղավ»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00