Աշակերտները Հնազանդվում են Հիսուսին և Մարդկանց Որսորդներ Են Դառնում

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՂՈՒԿԱՍ 5: 1-11

¹ Եվ մինչ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը՝ լսելու Աստծու խոսքը, նա կանգնած էր Գեննեսարեթի ծովակի ափին։ ² Եվ տեսավ ծովակի եզերքին կանգնած երկու նավակներ, և ձկնորսները, դրանց միջից դուրս եկած, ուռկաններն էին լվանում։ ³ Նա մտավ նավակներից մեկի մեջ, որ Սիմոնինն էր, և խնդրեց, որ ցամաքից փոքր-ինչ հեռացնի այն. նստեց ու նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին։ Եվ երբ դադարեց խոսելուց, ասաց Սիմոնին. «Քշի՛ր դեպի ծովի խորքերը, և ձեր ուռկանները գցե՛ք որսալու համար»։ Սիմոնը պատասխանեց և ասաց նրան. «Վարդապե՛տ, այս ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք, բայց քո խոսքի համար ուռկանները կգցենք»։ Երբ այդ արեցին, մեծ քանակությամբ ձկներ բռնեցին, այն աստիճան, որ նրանց ուռկանները պատռվում էին։ Նրանք նշան էին անում մյուս նավակի մեջ եղող իրենց որսակիցներին, որ գան իրենց օգնելու։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ լցվեցին սուզվելու աստիճան։ Երբ Սիմոն Պետրոսն այս տեսավ, Հիսուսի ծնկներին փաթաթվեց ու ասաց. «Ինձնից հեռո՛ւ գնա, Տե՛ր, որովհետև ես մեղավոր մարդ եմ». քանզի վախը պատել էր նրան և բոլոր մարդկանց, որ նրա հետ էին, իրենց բռնած ձկների քանակի պատճառով. ¹⁰ նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։ ¹¹ Եվ նավակը ցամաք հանելով՝ թողեցին ամեն ինչ ու նրան հետևեցին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00