Աշակերտներն Ապրում են Հոգով

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 8: 1-18

¹ Եթե այդպես է, ուրեմն ոչ մի դատապարտություն չկա նրանց համար, ովքեր Քրիստոս Հիսուսի մեջ են. ² որովհետև Հոգու օրենքը, որ Քրիստոս Հիսուսով կյանք է տալիս, ինձ ազատեց մեղքի ու մահվան օրենքից։ ³ Քանի որ այն, ինչ անհնար էր Օրենքի համար, որովհետև մարմինը նրան տկար էր դարձնում, Աստված հնարավոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանությամբ ու մեղքի համար և մարմնի մեջ դատապարտեց մեղքը, որպեսզի Օրենքի արդարությունը կատարվի մեր մեջ, որ ոչ թե ըստ մարմնի ենք ընթանում, այլ ըստ Հոգու։ Նրանք, որ ըստ մարմնի են ապրում, մտածում են մարմնական բաների մասին, իսկ նրանք, որ ըստ Հոգու են ապրում, մտածում են հոգևոր բաների մասին։ Մարմնականը խորհելը մահ է, իսկ հոգևորը խորհելը՝ կյանք և խաղաղություն։ Մարմնականը խորհելը թշնամություն է Աստծու հանդեպ, որովհետև չի հնազանդվում Աստծու օրենքին, ոչ էլ կարող է հնազանդվել։ Ուստի ովքեր մարմնին են հետևում, Աստծուն հաճելի չեն կարող լինել։ Բայց դուք մարմնի իշխանության տակ չեք, այլ Հոգու, եթե Աստծու Հոգին բնակվում է ձեր մեջ։ Ապա եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նրան չի պատկանում։ ¹⁰ Իսկ եթե Քրիստոսը ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և Հոգին կյանք է տալիս արդարության համար։ ¹¹ Եթե ձեր մեջ բնակվում է նրա Հոգին, ով Հիսուսին հարություն տվեց մեռելներից, ապա ով Քրիստոսին հարություն տվեց մեռելներից, կկենդանացնի նաև ձեր մահկանացու մարմինները Իր Հոգու միջոցով, որ բնակվում է ձեր մեջ։ ¹² Հետևաբար, եղբայրնե՛ր, մարմնին չենք պարտական՝ ըստ մարմնի ապրելով. ¹³ որովհետև, եթե ըստ մարմնի ապրեք, կմեռնեք, իսկ եթե Հոգու օգնությամբ մարմնի գործերն սպանեք, կապրեք։ ¹⁴ Ովքեր առաջնորդվում են Աստծու Հոգով, նրա՛նք են Աստծու որդիներ, ¹⁵ որովհետև չստացաք ծառայության հոգին վերստին վախի մեջ ընկնելու համար, այլ ստացաք որդեգրության Հոգին, որով աղաղակում ենք. «Աբբա՛, Հա՛յր»։ ¹⁶ Այս նույն Հոգին վկայում է մեր հոգուն, որ Աստծու որդիներ ենք։ ¹⁷ Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։ ¹⁸ Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00