²⁵ Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար, ²⁶ որպեսզի սրբացնի նրան ավազանի լվացումով և խոսքով, ²⁷ որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։ ²⁸ Նույն ձևով ամուսինները պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինը։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, ²⁹ որովհետև ոչ ոք երբեք իր մարմինը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես Քրիստոսն է սնում ու խնամում եկեղեցին, ³⁰ որովհետև նրա մարմնի անդամներն ենք՝ նրա մարմնից և նրա ոսկորներից։ ³¹ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և հետևի իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» ։ ³² Մեծ է այս խորհուրդը, բայց ես ասում եմ Քրիստոսի և եկեղեցու վերաբերյալ։
⁶ Եվ լսեցի մի ձայն, ինչպես ձայնը մի մեծ բազմության, ինչպես ձայնը հորդառատ ջրերի և ինչպես ձայնն ուժեղ որոտի, որ ասում էր դարձյալ. «Ալելուիա՜. թագավորեց մեր Ամենակալ Աստվածը։ ⁷ Ուրախանանք, ցնծանք ու փառք տանք նրան, քանի որ հասավ Գառան հարսանիքի ժամը, և կինը՝ նրա հարսը, պատրաստվեց։ ⁸ Հարսին տրվեց՝ հագնելու սպիտակ, մաքուր և լուսափայլ բեհեզ՝ խորհրդանիշը սրբերի արդարության»։ ⁹ Եվ հրեշտակն ինձ ասաց. «Գրի՛ր այս բանը. երանելի՜ են բոլոր նրանք, որ կանչված են Գառան հարսանիքի ընթրիքին»։ Եվ կրկին ասաց. «Այս խոսքերն Աստծու ճշմարիտ խոսքերն են»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00