Եկեղեցին Աստծո Ընտանիքն Է

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 12: 46-50

⁴⁶ Մինչ Հիսուսը խոսում էր ժողովրդի հետ, ահա նրա մայրն ու նրա եղբայրները կանգնել էին դրսում և ուզում էին խոսել նրա հետ։ ⁴⁷ Եվ մեկն ասաց նրան. «Ահա քո մայրն ու քո եղբայրները կանգնած են դրսում և ուզում են քեզ հետ խոսել»։ ⁴⁸ Նա պատասխանեց իր հետ խոսողին և ասաց. «Ո՞վ է իմ մայրը, կամ ովքե՞ր են իմ եղբայրները»։ ⁴⁹ Եվ ձեռքը պարզելով դեպի իր աշակերտները՝ ասաց. «Ահա իմ մայրը և իմ եղբայրները, ⁵⁰ որովհետև ով կատարում է կամքը իմ Հոր, որ երկնքում է, նա՛ է իմ եղբայրը, քույրն ու մայրը»։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 1: 3-10

³ Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ, ինչպես որ աշխարհի ստեղծումից առաջ ընտրեց մեզ նրա միջոցով, որպեսզի մենք սուրբ ու անարատ լինենք նրա առաջ սիրո մեջ։ Նախասահմանեց մեզ որդեգրության Հիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի բարեհաճության, որպեսզի գովերգենք նրա շնորհի փառքը, որն առատորեն պարգևեց մեզ իր Սիրելիի միջոցով։ Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության, որ մեր մեջ առատացրեց ամեն տեսակ իմաստությամբ ու հասկացողությամբ։ Մեզ ճանաչել տվեց իր կամքի խորհուրդը՝ ըստ իր բարեհաճության, որը նախապես պատրաստել էր նրանով, ¹⁰ որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00