⁴ Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։ ⁵ Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր. ⁶ քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» ։ ⁷ Ուրեմն ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ, իսկ անհավատների համար՝ «Այն վեմը, որն անարգեցին շինողները, նա եղավ անկյունաքար» ։ ⁸ Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։ ⁹ Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։ ¹⁰ Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00