Եկեղեցին Միասնական Է

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17: 9-26

Այժմ ես նրանց համար եմ աղաչում և ոչ թե աշխարհի. նրանց համար, որոնց դու ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ ¹⁰ Եվ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է, ու ես նրանց մեջ փառավորված եմ։ ¹¹ Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք աշխարհի մեջ են, և ես դեպի քեզ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որն ինձ տվեցիր, որպեսզի լինեն մի, ինչպես որ մենք ենք մի։ ¹² Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ ոք չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանա գրվածը։ ¹³ Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք իրենց մեջ իմ լիառատ ուրախությունն ունենան։ ¹⁴ Ես նրանց տվեցի քո խոսքը, բայց աշխարհն ատեց նրանց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։ ¹⁵ Ոչ թե աղաչում եմ, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որ նրանց պահես չարից։ ¹⁶ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես։ ¹⁷ Սրբացրո՛ւ նրանց ճշմարտությամբ, որովհետև քո խոսքը ճշմարտություն է։ ¹⁸ Ինչպես դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ։ ¹⁹ Եվ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ ²⁰ Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլև նրանց խոսքի միջոցով բոլոր ինձ հավատացողների, ²¹ որպեսզի ամենքը մի լինեն. ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ, որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, և որպեսզի աշխարհն էլ հավատա, որ դու ուղարկեցիր ինձ։ ²² Եվ ես տվեցի նրանց այն փառքը, որ դու տվեցիր ինձ, որպեսզի մի լինեն, ինչպես որ մենք ենք մի։ ²³ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ։ Եվ աշխարհն իմանա, որ դու ուղարկեցիր ինձ։ Ես սիրեցի նրանց, ինչպես դու ինձ սիրեցիր։ ²⁴ Հա՛յր, ում ինձ տվեցիր, կամենում եմ, որ որտեղ ես եմ, նրանք էլ այնտեղ ինձ հետ լինեն, որպեսզի տեսնեն իմ փառքը, որ ինձ տվեցիր, քանի որ ինձ սիրեցիր նախքան աշխարհի լինելը։ ²⁵ Արդա՛ր Հայր, թեև աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք էլ ընդունեցին, որ դու ես ուղարկել ինձ։ ²⁶ Եվ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00