²⁶ Երբ գա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից, նա կվկայի իմ մասին.
⁵ «Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մոտ, և ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում՝ “Ո՞ւր ես գնում”։ ⁶ Բայց որովհետև ձեզ այս բաներն ասացի, տրտմությունը լցրեց ձեր սրտերը։ ⁷ Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. ձեզ համար ավելի լավ է, որ ես գնամ, որովհետև եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա. իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ ⁸ Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։ ⁹ Մեղքի հարցում, որովհետև ինձ չեն հավատում. ¹⁰ արդարության հարցում՝ որովհետև իմ Հոր մոտ եմ գնում, և այլևս ինձ չեք տեսնի. ¹¹ դատաստանի հարցում՝ որովհետև այս աշխարհի իշխանը դատապարտված է։ ¹² Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չեք կարող տանել։ ¹³ Բայց երբ գա նա՝ Ճշմարտության Հոգին, ամենայն ճշմարտությամբ կառաջնորդի ձեզ, որովհետև ոչ թե ինքն իրենից կխոսի, այլ ինչ լսի, այն էլ պիտի խոսի, և գալիք բաների մասին կպատմի ձեզ։ ¹⁴ Նա ինձ պիտի փառավորի, որովհետև ինչ որ վերցնի ինձանից, այն էլ կհայտնի ձեզ։ ¹⁵ Ամենը, ինչ որ ունի Հայրը, իմն է. դրա համար ասացի, թե ինչ որ վերցնի ինձանից, կհայտնի ձեզ»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00