Եկեղեցին Աստծո Համայնքն Է

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 2: 36-47

³⁶ Արդ, Իսրայելի ամբողջ տունը վստահաբար թող իմանա, որ Աստված նրան և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչեցիք»։ ³⁷ Այս լսելով՝ ներկաները զղջացին իրենց սրտերում և ասացին Պետրոսին ու մյուս առաքյալներին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ ³⁸ Պետրոսը դարձավ նրանց ու ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը թող մկրտվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողության համար, որով պիտի ընդունեք Սուրբ Հոգու պարգևը։ ³⁹ Քանզի խոստումը ձեզ, ձեր որդիների և բոլոր հեռավորների համար է, որոնց կանչելու է Տերը՝ մեր Աստվածը»։ ⁴⁰ Եվ Պետրոսն ուրիշ շատ խոսքերով վկայություն էր բերում, մխիթարում նրանց ու ասում. «Ազատե՛ք ձեզ այս խոտորյալ սերնդից»։ ⁴¹ Ոմանք, հոժարությամբ ընդունելով նրա խոսքը, մկրտվեցին, և այն օրը նրանք մոտ երեք հազար հոգով ավելացան։ ⁴² Եվ նրանք շարունակ առաքյալների ուսուցման, հաղորդության, հացի բեկման ու աղոթքների մեջ էին։ ⁴³ Ամեն մարդու վրա ահ ու երկյուղ էր ընկել, որովհետև առաքյալների ձեռքով բազում նշաններ և զարմանահրաշ գործեր էին կատարվում։ ⁴⁴ Իսկ հավատացյալներն ամենքը միասին էին, և նրանց ունեցվածքն էլ ընդհանուր էր։ ⁴⁵ Նրանք վաճառում էին իրենց կալվածքներն ու հարստությունը և բաժանում բոլորի, ում ինչ որ պետք լիներ։ ⁴⁶ Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ ⁴⁷ օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ հարգանք էին վայելում։ Եվ Տերն օրեցօր նրանց խմբին փրկվածների էր ավելացնում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00