⁴² Հիսուսը նրանց իր մոտ կանչեց և ասաց. «Գիտեք, որ հեթանոսների մեջ իշխանավոր համարվածները տիրում են նրանց, և մեծամեծներն իշխում են նրանց վրա։ ⁴³ Ձեր մեջ այդպես չպետք է լինի, այլ ձեզնից ով ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պիտի լինի, ⁴⁴ և ձեզնից ով ուզենա առաջինը լինել, բոլորի ծառան պիտի լինի, ⁴⁵ որովհետև Մարդու Որդին ինքն էլ չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը որպես փրկագին տալու շատերի համար»։
⁴ Թեև շնորհները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ ⁵ Թեև ծառայությունները զանազան են, բայց բաշխողը նույն Տերն է։ ⁶ Թեև գործերը զանազան են, բայց նույն Աստված է հաջողում այդ ամենն ամենքի մեջ։ ⁷ Բայց յուրաքանչյուր մեկին է տրված Հոգու հայտնությունը՝ բոլորի օգուտի համար։ ⁸ Մեկին իմաստության խոսք է տրված Հոգու կողմից, մյուսին՝ գիտության խոսք՝ ըստ նույն Հոգու, ⁹ մեկ ուրիշին՝ հրաշագործ հավատ՝ նույն Հոգու միջոցով, մեկ ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգու միջոցով, ¹⁰ մեկ ուրիշին՝ հրաշագործություն, մեկ ուրիշին մարգարեություն, մեկ ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տեսակ-տեսակ լեզուներ, մեկ ուրիշին՝ լեզուների թարգմանություն։ ¹¹ Բայց այս ամենը միևնույն Հոգին է հաջողում՝ բաժանելով յուրաքանչյուրին այնպես, ինչպես ինքն է կամենում։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00