Եկեղեցին Նշաններ և Հրաշքներ է Գործում Հոգու Միջոցով

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14: 12-14

¹² Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի, որովհետև ես Հոր մոտ եմ գնում։ ¹³ Եվ ինչ էլ որ ուզեք իմ անունով, կկատարեմ, որպեսզի Հայրը փառավորվի Որդու միջոցով։ ¹⁴ Եթե որևէ բան խնդրեք իմ անունով, ես այն կկատարեմ»։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 5: 12-29

¹² Եվ առաքյալների ձեռքով բազում նշաններ ու զարմանալի գործեր էին կատարվում ժողովրդի մեջ, և բոլորը, միասիրտ, Սողոմոնի սրահում էին։ ¹³ Ուրիշներից ոչ ոք չէր համարձակվում մոտենալ նրանց, իսկ ժողովուրդը նրանց հարգում էր։ ¹⁴ Եվ ավելի ու ավելի էին շատանում Տիրոջը հավատացողները՝ տղամարդկանց և կանանց բազմությունը, ¹⁵ նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։ ¹⁶ Շրջակա քաղաքներից բազմությունը հավաքվում էր Երուսաղեմում. բերում էին հիվանդների և պիղծ ոգիներից տանջվողների, որոնք բոլորն էլ բժշկվում էին։ ¹⁷ Քահանայապետը և բոլոր նրանք, որ նրա հետ էին, սադուկեցիների խումբը, նախանձով լցվեցին՝ առաքյալների դեմ ելնելով, ¹⁸ և ելան ձերբակալեցին առաքյալներին ու նրանց հրապարակավ բանտ դրեցին։ ¹⁹ Ապա Տիրոջ հրեշտակը, գիշերով բանտի դռները բացելով և նրանց դուրս հանելով, ասաց. ²⁰ «Գնացեք կանգնե՛ք տաճարի մեջ և այս կենարար պատգամը փոխանցե՛ք ժողովրդին»։ ²¹ Եվ երբ այս լսեցին, առավոտյան տաճար մտան և ուսուցանում էին։ Եկան քահանայապետն ու նրանք, որ իր հետ էին, հավաքեցին ատյանը և հրեաների ամբողջ ծերակույտը և մարդ ուղարկեցին բանտ՝ առաքյալներին բերելու։ ²² Երբ սպասավորները գնացին, նրանց բանտում չգտան. վերադարձան, պատմեցին ²³ ու ասացին. «Բանտն ամենայն զգուշությամբ փակված գտանք, իսկ պահապաններին՝ դռանը կանգնած. բացեցինք, բայց ներսում ոչ ոքի չգտանք»։ ²⁴ Երբ տաճարի պահակախմբի ղեկավարն ու քահանայապետներն այս խոսքերը լսեցին, շփոթվեցին, թե արդյոք այդ ի՛նչ պետք է եղած լիներ։ ²⁵ Եվ ահա մեկը եկավ ու նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ուսուցանում են ժողովրդին»։ ²⁶ Այդ ժամանակ պահակախմբի հրամանատարը, սպասավորների հետ գնալով, նրանց բերեց առանց բռնության, որովհետև վախենում էին ժողովրդից, որ հանկարծ չքարկոծվեն։ ²⁷ Եվ բերելով նրանց՝ ատյանի առաջ կանգնեցրին։ Քահանայապետը հարցաքննեց նրանց ²⁸ և ասաց. «Մի՞թե ձեզ խիստ չպատվիրեցինք՝ չուսուցանել այն անունով։ Բայց ահավասիկ Երուսաղեմը լցրիք ձեր ուսմունքով և այն մարդու արյան պատասխանատվությունն ուզում եք մեզ վրա գցել»։ ²⁹ Պետրոսն ու առաքյալները պատասխան տվեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00