⁶ Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։ ⁷ Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ ⁸ Եվ Աստված կարող է ամեն շնորհ առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ բարի գործերի համար, ⁹ ինչպես որ գրված է. «Առատորեն բաշխեց և տվեց աղքատներին. նրա արդարությունը մնում է հավիտյան» ։ ¹⁰ Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու հաց, ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ ¹¹ Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. ¹² որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։ ¹³ Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։ ¹⁴ Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։ ¹⁵ Գոհություն Աստծուն՝ իր աննկարագրելի պարգևների համար։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00