²³ Ես Տիրոջից ստացա այն, ինչ ձեզ ավանդեցի, թե Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հաց վերցրեց, ²⁴ գոհություն հայտնեց, կտրեց այն և ասաց. «Այս է իմ մարմինը, որ ձեզ համար է. արե՛ք այս իմ հիշատակի համար»։ ²⁵ Նույն ձևով էլ ընթրիքից հետո վերցրեց բաժակը և ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է իմ արյունով. արե՛ք այս իմ հիշատակի համար, քանի անգամ էլ խմեք»։ ²⁶ Ամեն անգամ, երբ այս հացն ուտում եք և այս բաժակը խմում, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ ²⁷ Ուստի ով ուտի այս հացը կամ խմի Տիրոջ այս բաժակը անարժանորեն, հանցապարտ կլինի Տիրոջ մարմնին ու արյանը։ ²⁸ Ամեն մարդ նախ ինքն իրեն թող քննի և ապա միայն ուտի այդ հացից ու խմի այդ բաժակից, ²⁹ որովհետև ով ուտում է և խմում է անարժանորեն, ինքն իր դատապարտությունն է ուտում և խմում, քանի որ չի զանազանում Տիրոջ մարմինը։ ³⁰ Այդ իսկ պատճառով ձեր մեջ բազմաթիվ հիվանդներ ու ցավագարներ կան, և շատ են նաև նրանք, ովքեր մեռան։ ³¹ Բայց եթե ինքներս մեզ քննեինք, ապա չէինք պատժվի։ ³² Իսկ եթե պատժվում ենք Տիրոջ կողմից, ապա խրատվում ենք, որ աշխարհի հետ չդատապարտվենք։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00