Ի՞նչ են անում Վատ Առաջնորդները:

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԵԶԵԿԻԵԼ 34: 1-16

¹ Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց. ² «Մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր Իսրայելի հովիվների վրա, մարգարեացի՛ր ու այդ հովիվներին ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ո՛վ հովիվներ Իսրայելի, մի՞թե հովիվներն իրենք իրենց են արածեցնում. չէ՞ որ հովիվները հոտերն են արածեցնում։ ³ Ահա կաթը խմում եք, բուրդը հագնում, պարարտներին մորթում, բայց իմ հոտերը չեք արածեցնում. տկարացածին չեք զորացրել, հիվանդացածին չեք բժշկել, չարչարվածին չեք խնամել, վիրավորվածին չեք փաթաթել, մոլորվածին հետ չեք դարձրել, կորածին չեք փնտրել, դիմացկունին տանջել եք։ Իմ հոտերը ցրիվ են եկել, քանի որ հովիվներ չունեին, և անապատի գազաններին կեր են դարձել։ Իմ հոտերը ցրիվ են եկել ու մոլորվել բոլոր լեռներով մեկ, բոլոր բարձր բլուրներով մեկ. երկրի երեսով մեկ ցրիվ են եկել իմ հոտերը։ Եվ ոչ ոք չկար, որ փնտրեր, և ոչ էլ հետ դարձներ”։ Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը՝ Աստված.- քանի որ իմ հոտերը ավարի մատնվեցին, իմ հոտերն անապատի գազաններին կեր դարձան, որովհետև հովիվներ չկային, հովիվներն իմ հոտերը չփնտրեցին, հովիվներն իրենք իրենց մասին հոգ տարան և իմ հոտերը չարածեցրին”,- դրա համար էլ լսե՛ք, հովիվնե՛ր, Տիրոջ պատգամները։ ¹⁰ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահավասիկ ես այդ հովիվների դեմ եմ և հոտերս նրանց ձեռքից պահանջելու եմ, նրանց արգելելու եմ արածեցնել հոտերս, և այլևս նրանց չեն արածեցնելու։ Փրկելու եմ հոտերս նրանց ձեռքից. այլևս նրանք համար կերակուր չեն լինելու”։ ¹¹ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես ինքս եմ փնտրելու հոտերս, խնամելու եմ նրանց։ ¹² Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։ ¹³ Նրանց դուրս եմ բերելու ազգերից և նրանց հավաքելու եմ երկրներից, նրանց տանելու եմ իրենց երկիրը և ¹⁴ նրանց արածեցնելու եմ Իսրայելի լեռների վրա, ձորերում ու երկրի բոլոր բնակավայրերում։ Փարթամ արոտավայրերում եմ արածեցնելու նրանց՝ Իսրայելի բարձր լեռների վրա։ Այնտեղ են լինելու նրանց մակաղելու տեղերը. այնտեղ են դադար առնելու և այնտեղ են հանգստանալու բարության ու գուրգուրանքի մեջ։ Պարարտ արոտավայրերում են արածելու նրանք՝ Իսրայելի լեռների վրա։ ¹⁵ Ես եմ արածեցնելու հոտերս, ես եմ հանգիստ տալու նրանց։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը”։ Տերը՝ Աստված, այսպես է ասում. ¹⁶ “Կորածին փնտրելու եմ, մոլորվածին՝ հետ դարձնելու, վիրավորվածին՝ փաթաթելու, հյուծվածին՝ զորացնելու. գերին ու հզորին՝ պահելու։ Բոլորին արածեցնելու եմ արդարությամբ”։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00