⁴ Գիտեք, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին, ⁵ որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։ ⁶ Եվ դուք, նմանվելով մեզ և Տիրոջը, Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ընդունեցիք Խոսքը սաստիկ նեղության մեջ՝ ⁷ օրինակ դառնալով Մակեդոնիայում և Աքայիայում գտնվող բոլոր հավատացյալների համար։
¹ Եղբայրնե՛ր, դուք ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։ ² Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։ ³ Արդարև, մեր հորդորը ո՛չ մոլորության վրա է հիմնված, ո՛չ պղծության, ո՛չ էլ նենգամտությամբ է։ ⁴ Այլ, ինչպես որ Աստված մեզ ընտրեց՝ վստահելու Ավետարանը, այնպես էլ քարոզում ենք՝ հաճելի լինելու ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը։ ⁵ Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա, ⁶ ո՛չ էլ որևէ մեկից փառք փնտրեցինք՝ ո՛չ ձեզնից, ո՛չ էլ ուրիշներից։ ⁷ Որպես Քրիստոսի առաքյալներ՝ կարող էինք ծանրություն դառնալ ձեզ վրա, բայց ձեր մեջ համեստ եղանք։ Ճիշտ ինչպես ստնտուն, որ մանուկների է կերակրում, ⁸ այնպես էլ մենք ձեզ վերաբերվեցինք գորովանքով. ոչ միայն պատրաստ էինք ձեզ տալ Աստծու Ավետարանը, այլև մեր իսկ կյանքը, քանի որ մեզ սիրելիներ դարձաք։ ⁹ Եղբայրնե՛ր, հիշե՛ք մեր վաստակն ու ջանքը, որ գիշեր-ցերեկ աշխատում էինք՝ ձեզնից որևէ մեկի վրա ծանրություն չլինելու համար, և ձեզ քարոզում էինք Աստծու Ավետարանը։ ¹⁰ Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։ ¹¹ Ինչպես լավ գիտեք, ձեզնից յուրաքանչյուրին, ինչպես հայրն իր որդիներին, ¹² հորդորում ու սփոփում էինք և աղաչում, որ դուք ապրեք Աստծուն արժանի կերպով, որ կանչեց ձեզ իր արքայությանը և փառքին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00