¹ Հետևաբար, դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր Քրիստոս Հիսուսի շնորհով։ ² Եվ ինչ որ ինձնից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, ավանդի՛ր այն հավատարիմ մարդկանց, որոնք ի վիճակի են ուրիշներին էլ ուսուցանել։ ³ Ինձ նման հա՛նձն առ չարչարվել որպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ ⁴ Ոչ ոք, զինվորական դառնալով, չի զբաղվի քաղաքացիական կյանքի գործերով՝ իր զորավարին հաճոյանալու համար։ ⁵ Նույնպես և մարզիկը դափնեպսակ չի ստանա, եթե կանոնների համաձայն չմրցի։ ⁶ Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։ ⁷ Հասկացի՛ր, թե ի՛նչ եմ ուզում ասել։ Տերը քեզ իմաստություն կտա ամեն ինչում։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00