Աշակերտներին Զինելը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 4: 1-7

¹ Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց, ² ամբողջական խոնարհությամբ, հեզությամբ ու համբերատարությամբ՝ հանդուրժելով միմյանց սիրով, ³ ջանալով պահել հոգու միությունը խաղաղության կապով։ Մեկ մարմին և մեկ հոգի, ինչպես որ մեկ է հույսը, որին Աստված ձեզ կոչեց։ Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ՝ մկրտությունը, մեկ՝ Աստված, բոլորի Հայրը, որ բոլորի վրա է, բոլորի միջոցով գործում է և մեր՝ բոլորիս մեջ է։ Բայց մեզնից յուրաքանչյուրին շնորհ է տրված՝ Քրիստոսի պարգևած չափով։

ԵՓԵՍԱՑԻՆԵՐԻՆ 4: 11-16

¹¹ Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝ ¹² պատրաստելու սրբերին իրենց ծառայության մեջ, ի շինություն Քրիստոսի մարմնի, ¹³ մինչև բոլորս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության, կատարյալ մարդու՝ Քրիստոսի լիակատար հասունության չափի։ ¹⁴ Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։ ¹⁵ Այլ խոսելով ճշմարտապես, սիրով՝ ամեն բան աճեցնենք դեպի նա, որ գլուխն է, Քրիստոս, ¹⁶ որից ամբողջ մարմինը՝ միասնական ու ներդաշնակ, զանազան հոդերի օգնությամբ, յուրաքանչյուր մասի ներգործության չափով, իր աճումն է ձեռք բերում՝ կառուցելու ինքն իրեն սիրո մեջ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00