Զոհաբերված Կյանք

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐԻՆ 12: 1-21

¹ Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ ² Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանվեք, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք կարողանաք քննել լավը և թե ո՛րն է Աստծու կամքը, այսինքն՝ ինչ որ բարի է, իրեն հաճելի և կատարյալ։ ³ Աստծու շնորհով, որ ինձ է տրված, այս եմ ասում ձեզնից յուրաքանչյուրին. ձեզ մի՛ գնահատեք ավելի, քան ձեր արժանիքն է, այլ ձեզ գնահատե՛ք զգաստությամբ, յուրաքանչյուրն Աստծու կողմից իրեն բաժին հասած հավատի չափով։ Ինչպես որ մեկ մարմնի մեջ բազմաթիվ անդամներ ունենք, բայց բոլոր անդամները նույն գործառույթը չունեն, նույնպես և մենք, որ շատ ենք, Քրիստոսով մեկ մարմին ենք, թեև որպես անդամներ կապված ենք միմյանց։ Բայց մենք ունենք տեսակ-տեսակ պարգևներ՝ մեզ տրված շնորհի համեմատ. ով մարգարեության պարգև ունի, թող գործածի հավատի չափով. թե ծառայության պարգև ունի, թող ծառայության մեջ լինի. թե ուսուցանում է, ուսուցանելու մեջ. թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։ Սեր առանց կեղծիքի. ատելով չարը՝ գնալ բարու հետևից. ¹⁰ եղբայրասիրության մեջ՝ միմյանց հանդեպ գթասիրտ. հարգելու մեջ՝ միմյանց գերազանցել. ¹¹ ջանասիրության մեջ՝ չծուլանալ։ Հոգով ջերմեռա՛նդ եղեք, Տիրո՛ջը ծառայեք, ¹² հույսո՛վ ուրախացեք. նեղությանը համբերե՛ք, հարատև աղոթե՛ք. ¹³ սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։ ¹⁴ Օրհնե՛ք ձեզ հալածողներին, օրհնե՛ք և մի՛ անիծեք։ ¹⁵ Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք. ¹⁶ Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։ ¹⁷ Որևէ մեկի չարիքին չարիքով մի՛ հատուցեք։ Հոգացե՛ք բարիք գործել բոլոր մարդկանց առաջ։ ¹⁸ Ձեր կողմից որքան հնարավոր է, բոլոր մարդկանց հետ խաղաղությո՛ւն պահեք։ ¹⁹ Ինքներդ վրեժխնդիր մի՛ եղեք, սիրելինե՛ր, այլ տե՛ղ տվեք Աստծու բարկությանը, որովհետև գրված է. «Իմն է վրեժխնդրությունը, ես էլ կհատուցեմ» ,- ասում է Տերը։ ²⁰ Ընդհակառակը՝ «Եթե թշնամիդ քաղցած է, հա՛ց տուր նրան, և եթե ծարավ է, ջո՛ւր տուր նրան. այս անելով՝ կրակի կայծեր կկուտակես նրա գլխին» ։ ²¹ Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00