²¹ Այդ քաղաքում ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք՝ ²² աշակերտածների սրտերը ամրացնելով և հորդորելով, որ հաստատուն մնան հավատի մեջ։ Եվ ասում էին. «Բազում նեղություններ կրելո՛վ մենք պետք է մտնենք Աստծու արքայությունը»։ ²³ Նրանց համար ըստ յուրաքանչյուր եկեղեցու երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք անելով՝ նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։
¹⁷ Միլետոսից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երեցներին։
²⁸ Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
¹ Պողոսը և Տիմոթեոսը՝ Հիսուս Քրիստոսի ծառաները, Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին, որ Փիլիպպեի կողմերում են, եպիսկոպոսներով ու սարկավագներով հանդերձ։ ² Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։ ³ Գոհություն եմ հայտնում իմ Աստծուն ամեն անգամ ձեզ հիշելիս։ Ամեն անգամ իմ բոլոր խնդրանքների մեջ ⁴ ուրախությամբ աղոթում եմ ձեր բոլորի համար, ⁵ որովհետև առաջին օրվանից մինչև այժմ մասնակցեցիք ավետարանելու գործին։ ⁶ Վստահ եմ, որ Ով բարի գործերի սկիզբը դրեց ձեր մեջ, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00