³⁵ Վաղ առավոտյան՝ լույսը բացվելուց առաջ, վեր կացավ, դուրս եկավ ու գնաց ամայի մի տեղ և այնտեղ աղոթում էր։
¹⁶ Իսկ նա խույս էր տալիս դեպի ամայի վայրեր ու աղոթքի էր կանգնում։
¹² Այդ օրերին Հիսուսը լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով։
³⁸ Եվ մինչ նրանք գալիս էին, Հիսուսը մտավ մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան ընդունեց իր տան մեջ։ ³⁹ Նա մի քույր ուներ, որի անունը Մարիամ էր, որ եկավ նստեց Տիրոջ ոտքերի առաջ և լսում էր նրա խոսքերը։ ⁴⁰ Իսկ Մարթան, որ զբաղված էր տնային շատ գործերով, եկավ կանգնեց նրա մոտ և ասաց. «Տե՛ր, քեզ փույթ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայության գործի մեջ. արդ, ասա՛ դրան, որ օգնի ինձ»։ ⁴¹ Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաներով ես զբաղվում և մտահոգվում, ⁴² բայց մի կարևոր բան է պետք. Մարիամն ընտրել է լավագույն մասը, որը նրանից չի վերցվի»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00