¹ Հիսուսը, տեսնելով ժողովրդի բազմությունը, բարձրացավ լեռը։ Երբ նստեց այնտեղ, նրան մոտեցան իր աշակերտները։ ² Եվ բացելով բերանը՝ սկսեց ուսուցանել նրանց ու ասել. ³ Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ ⁴ Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք կմխիթարվեն։ ⁵ Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։ ⁶ Երանի՜ արդարության քաղցն ու ծարավն ունեցողներին, որովհետև նրանք կհագենան։ ⁷ Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն կգտնեն։ ⁸ Երանի՜ սրտով մաքուրներին, որովհետև նրանք Աստծուն կտեսնեն։ ⁹ Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդի կկոչվեն։ ¹⁰ Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ ¹¹ Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և ստելով ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ պատճառով։ ¹² Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00