Աշակերտները Փնտրում են Աստծու Արքայությունը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 6: 19-34

¹⁹ «Ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա, որտեղ ցեցն ու ժանգն են փչացնում, որտեղ գողերը սողոսկում և գողանում են, ²⁰ այլ ձեզ համար գանձեր դիզե՛ք երկնքում, որտեղ ո՛չ ցեցը, ո՛չ ժանգը չեն փչացնում, ո՛չ էլ գողերն են սողոսկում և գողանում. ²¹ որովհետև որտեղ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ ²² Մարմնի ճրագն աչքն է. եթե քո աչքը մաքուր է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի։ ²³ Իսկ եթե քո աչքը չար է, քո ամբողջ մարմինը խավար կլինի։ Արդ, եթե քո մեջ եղած լույսը խավար է, ապա որքան առավել կլինի խավարը»։ ²⁴ «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։ ²⁵ Դրա համար ասում եմ ձեզ. մի՛ մտահոգվեք ձեր կյանքի համար, թե ի՛նչ պիտի ուտեք կամ ի՛նչ պիտի խմեք, ոչ էլ մտահոգվեք ձեր մարմնի համար, թե ի՛նչ պիտի հագնեք։ Չէ՞ որ կյանքն ավելին է, քան կերակուրը, և մարմինն ավելին է, քան հագուստը։ ²⁶ Նայե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարուցանք են անում, ո՛չ հնձում են և ո՛չ էլ շտեմարանների մեջ ամբարում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց։ Չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ ²⁷ Արդ ձեզնից ո՞վ կարող է իր կյանքի վրա մի փոքր ժամանակ ավելացնել։ ²⁸ Իսկ հագուստի համար ինչո՞ւ եք մտահոգվում։ Նայե՛ք վայրի շուշանին՝ ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում։ ²⁹ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն անգամ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման։ ³⁰ Իսկ եթե Աստված այդպես է հագցնում դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց է նետվում, որքա՜ն առավել ձե՛զ կհագցնի, թերահավատնե՛ր։ ³¹ Հետևաբար, մի՛ մտահոգվեք և ասեք. «Ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք», ³² որովհետև հեթանոսներն են այդ ամենը որոնում։ Արդարև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ այդ ամենը ձեզ հարկավոր է։ ³³ Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։ ³⁴ Ուրեմն մի՛ մտահոգվեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրն ունի իր մտահոգությունները։ Յուրաքանչյուր օրվա հոգսերն ինքնին բավարար են»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00