²³ Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա իր անձը և մշտապես վերցնի իր խաչը և գա իմ հետևից։ ²⁴ Որովհետև ով կամենա իր կյանքը փրկել, այն կկորցնի, իսկ ով իր կյանքն ինձ համար կորցնի, այն կփրկի։ ²⁵ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր կյանքը կորցնի ու կործանվի. ²⁶ որովհետև ով ամաչի խոստովանել ինձ և իմ վարդապետությունը, Մարդու Որդին էլ կամաչի նրա համար, երբ գա իր փառքով և իր Հոր և սուրբ հրեշտակների փառքով։
⁵⁷ Եվ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. «Կգամ քո հետևից, ինչ տեղ էլ գնաս»։ ⁵⁸ Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ հանգստանալու տեղ, բայց Մարդու Որդին գլուխը դնելու տեղ չունի»։ ⁵⁹ Մի ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Եվ նա ասաց. «Տե՛ր, հրամա՛ն տուր ինձ՝ նախ գնալ և թաղել իմ հորը»։ ⁶⁰ Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։ ⁶¹ Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թո՛ւյլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։ ⁶² Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, որ իր ձեռքը մաճի վրա է դնում և հետ նայում, հարմար չէ Աստծու արքայությանը»։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00