Աշակերտները Գնում Են Հունձքի

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 9: 35-10: 1

³⁵ Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։ ³⁶ Տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած ու լքված էին, ինչպես հովիվ չունեցող ոչխարներ։ ³⁷ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. «Հունձքն առատ է, մշակները՝ սակավ։ ³⁸ Արդ, աղաչե՛ք հունձքի Տիրոջը, որ իր հունձքի համար մշակներ հանի»։ ¹ Հիսուսը, իր մոտ կանչելով իր տասներկու աշակերտներին, նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներ հանելու և բոլոր ցավերն ու բոլոր հիվանդությունները բժշկելու։

ՄԱՏԹԵՈՍ 10: 5-20

Հիսուսը տասներկուսին ուղարկեց և պատվիրեց նրանց՝ ասելով. «Հեթանոսների մոտ տանող ճանապարհով չգնաք և սամարացիների որևէ քաղաք չմտնեք, այլ նախընտրե՛ք գնալ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Երբ գնաք, քարոզե՛ք և ասե՛ք, որ մոտեցել է երկնքի արքայությունը։ Հիվանդներին բժշկե՛ք, բորոտներին մաքրե՛ք, դևերին հանե՛ք, ձրի առաք, ձրի էլ տվեք։ Ձեռք մի՛ բերեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ էլ պղնձադրամ՝ ձեր գոտիների մեջ, ¹⁰ ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։ ¹¹ Որ քաղաքը կամ որ գյուղը մտնեք, հարցրե՛ք, թե ո՛վ է այնտեղ արժանավոր, և այնտեղ մնացե՛ք, մինչև ելնեք այնտեղից։ ¹² Երբ այդ տունը մտնեք, ողջո՛ւյն տվեք նրան և ասե՛ք. «Ողջո՜ւյն այս տանը»։ ¹³ Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։ ¹⁴ Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։ ¹⁵ Ճշմարիտ եմ ասում ձեզ, դատաստանի օրը սոդոմացիների ու գոմորացիների երկրի համար ավելի դյուրին կլինի, քան այդ քաղաքի համար»։ ¹⁶ «Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։ ¹⁷ Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։ ¹⁸ Ձեզ կառավարիչների ու թագավորների առաջ կտանեն իմ պատճառով, որպեսզի նրանց և հեթանոսներին վկայություն տաք։ ¹⁹ Բայց երբ ձեզ մատնեն, չմտագոհվեք, թե ինչպե՛ս կամ ի՛նչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի այն, ինչ պիտի խոսեք, ²⁰ որովհետև ոչ թե դուք եք խոսելու, այլ ձեր Հոր Հոգին, որ կխոսի ձեր միջոցով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00