Աշակերտները Գնում Են Հիսուսի Իշխանությամբ

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 3: 1-10

¹ Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։ ² Մորից կաղ ծնված մի մարդ կար, որին միշտ բերում-դնում էին տաճարի Գեղեցիկ կոչվող դռան մոտ, որպեսզի նա տաճար մտնողներից ողորմություն խնդրեր։ ³ Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։ Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։ Նա նրանց դարձավ՝ ակնկալելով նրանցից մի բան ստանալ։ Պետրոսն ասաց. «Արծաթ և ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ, քեզ կտամ. հանուն Նազովրեցի Հիսուս Քրիստոսի՝ վե՛ր կաց և քայլի՛ր»։ Եվ նրա աջ ձեռքից բռնելով՝ վեր կացրեց նրան, և նրա ազդրերն ու սրունքներն անմիջապես ամրացան։ Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։ Ամբողջ ժողովուրդը տեսավ, որ նա քայլում և օրհնում էր Աստծուն։ ¹⁰ Գիտեին նրան, որ նստում էր տաճարի Գեղեցիկ դռան մոտ՝ ողորմություն ստանալու համար, և նշանի վրա, որ կատարվեց, զարմանքով լցվեցին։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 13: 6-12

Շրջելով ամբողջ կղզին մինչև Պաֆոս՝ այնտեղ գտան ոմն մոգի՝ մի հրեա սուտ մարգարեի, որի անունը Բարեհեսու էր։ Նա բդեշխի փոխանորդ Սերգիոս Պողոսի հետ էր ապրում, որը իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, աղաչելով Բառնաբասին և Սողոսին, կամենում էր լսել Աստծու խոսքը։ Բայց նրանց դեմ դուրս եկավ Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) և ուզում էր բդեշխի փոխանորդին հավատից շեղել։ Իսկ Սողոսը, որը նույն Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան ¹⁰ ու ասաց. «Դու, որ լի ես ամեն նենգությամբ ու խորամանկությամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամեն արդարության, Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարելու։ ¹¹ Եվ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է. կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Անմիջապես նրա վրա մեգ ու խավար իջավ. և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ ¹² Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հավատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից աշակերտ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00