¹⁶ Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք, ¹⁷ որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։ ¹⁸ Իսկ եթե Հոգով եք առաջնորդվում, ապա Օրենքի տակ չեք։ ¹⁹ Մարմնի գործերը հայտնի են, այն է՝ շնություն, պոռնկություն, պղծություն, ցանկասիրություն, ²⁰ կռապաշտություն, կախարդություն, թշնամություն, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություն, երկպառակություն, բաժանում, ²¹ չարակամություն, սպանություն, հարբեցողություն, անառակություն և սրանց նման ուրիշ բաներ։ Նախազգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախապես արել եմ, որ ովքեր այսպիսի բաներ են անում, Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ ²² Իսկ Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, ²³ բարյացակամություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Օրենքը հակառակ չէ այսպիսի բաներին։ ²⁴ Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։ ²⁵ Եթե ապրում ենք Հոգով, Հոգով էլ առաջնորդվենք։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00