Եկեղեցին Պատկանում է Աստծուն

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3: 1-15

¹ Ես էլ, եղբայրնե՛ր, չկարողացա խոսել ձեզ հետ՝ իբրև հոգևորների, այլ իբրև մարմնավորների։ ² Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։ ³ Այն, որ ձեր մեջ կռիվ ու նախանձ կա, մի՞թե ցույց չի տալիս, որ մարմնավոր եք և վարվում եք զուտ մարդկային ձևով։ Երբ ձեզնից մեկն ասում է. «Ես պողոսական եմ», իսկ մեկ ուրիշը. «Ես ապողոսական եմ», պարզ չէ՞, որ պարզապես մարդիկ եք։ Իսկ արդ, ո՞վ է Պողոսը, կամ ո՞վ է Ապողոսը. սպասավորներ, որոնց միջոցով հավատքի եկաք, և նրանցից յուրաքանչյուրն այն է, ինչ որ Տերը տվեց նրան։ Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Հետևաբար ո՛չ նա է կարևորություն ներկայացնում, ով տնկեց, ոչ էլ նա, ով ջրեց, այլ Աստված՝ նա, ով աճեցրեց։ Ով տնկեց, և ով ջրեց, մի են, բայց յուրաքանչյուրն իր վաստակի համաձայն իր վարձը կստանա, որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։ ¹⁰ Ըստ Աստծու շնորհի, որ ինձ է տրվել, ես՝ որպես իմաստուն ճարտարապետ, հիմքը դրեցի, բայց ուրիշն է, որ վրան կառուցում է։ Սակայն յուրաքանչյուր ոք թող զգույշ լինի, թե ինչպե՛ս է կառուցում։ ¹¹ Որովհետև ոչ ոք չի կարող դրվածից տարբեր հիմք դնել, որ Հիսուս Քրիստոսն է։ ¹² Եթե այս հիմքի վրա կառուցեն ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, ¹³ յուրաքանչյուրի գործն ի հայտ կգա. այն հայտնի կդարձնի դատաստանի օրը, որ երևալու է կրակով, ¹⁴ և թե ինչպիսին է յուրաքանչյուրի գործը, կրակը կփորձի։ ¹⁵ Եթե մեկի կառուցած գործը մնա, նա վարձ կստանա, իսկ եթե մեկի գործն այրվի, նա տույժի կենթարկվի, թեև ինքը կփրկվի, բայց կլինի այնպես, ինչպես կրակի միջով անցած մեկը։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 3: 21-23

²¹ Հետևապես մարդկանցից ոչ ոք թող չպարծենա, ²² որովհետև ամեն ինչ ձերն է՝ թե՛ Պողոսը, թե՛ Ապողոսը, թե՛ Կեփասը, թե՛ աշխարհը, թե՛ կյանքը, թե՛ մահը, թե՛ ներկան և թե՛ գալիքը. ամեն ինչ ձերն է։ ²³ Իսկ դուք Քրիստոսինն եք, Քրիստոսն էլ՝ Աստծունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00