¹ Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, հունախոս հրեաները տրտնջացին եբրայախոս հրեաների դեմ, որովհետև իրենց այրիներն ամենօրյա նպաստի բաշխման ժամանակ անտեսվում էին։ ² Այդ ժամանակ տասներկու առաքյալները հավաքեցին աշակերտների բազմությունն ու ասացին. «Մեզ հաճելի չէ սեղանների սպասարկության պատճառով թողնել Աստծու խոսքի քարոզությունը։ ³ Եղբայրնե՛ր, ընտրե՛ք ձեր միջից բարի համբավ ունեցող, Սուրբ Հոգով և իմաստությամբ լի յոթ մարդու, որոնց կնշանակենք այդ ծառայությունների համար. ⁴ իսկ մենք աղոթքի և խոսքի քարոզությանը նվիրվենք»։ ⁵ Այս խոսքը հաճելի թվաց բոլոր հավատացյալներին, և ընտրեցին Ստեփանոսին, որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր, Փիլիպպոսին, Պրոքորոսին, Նիկանորասին, Տիմոնին, Պարմենասին, Նիկողայոսին, որ անտիոքցի նորադարձ էր։ ⁶ Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ և աղոթք անելով՝ նրանց վրա ձեռք դրեցին։ ⁷ Եվ Աստծու խոսքն աճում էր, ու աշակերտների թիվը Երուսաղեմում չափազանց մեծանում։ Նույնիսկ քահանաներից շատերը հնազանդվում էին հավատին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00