¹³ Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի. ¹⁴ հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն և յուղով օծեն նրան Տիրոջ անունով։ ¹⁵ Հավատով արված աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի, իսկ գործած մեղքն էլ նրան կներվի։ ¹⁶ Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք, քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է։ ¹⁷ Եղիան մարդ էր մեզ բոլորիս նման. նա հանկարծ աղոթեց, և երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց։ ¹⁸ Ապա դարձյալ աղոթեց, և երկինքն անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը։ ¹⁹ Եղբայրնե՛ր իմ, եթե ձեզնից մեկը շեղվի ճշմարտության ճանապարհից, իսկ մեկ ուրիշը նրան հետ բերի, ²⁰ թող իմանա, որ մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ բերողը կփրկի մի հոգի մահվանից և կմաքրի բազում մեղքերը։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00