Եկեղեցին Զոհողաբար Տալիս է

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ԳՈՐԾՔ ԱՌԱՔԵԼՈՑ 4: 32-37

³² Եվ հավատացյալների բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էր։ Եվ նրանցից ոչ ոք չէր ասում, թե իր ինչքերն իրենն են, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ ³³ Առաքյալները մեծ զորությամբ վկայություն էին տալիս Տեր Հիսուս Քրիստոսի հարության մասին։ Ու նրանց բոլորի վրա մեծամեծ շնորհներ կային։ ³⁴ Եվ նրանց մեջ ոչ ոք մի բանի կարոտ չէր, որովհետև, ովքեր ագարակների կամ ապարանքների տեր էին, վաճառում էին դրանք և վաճառվածի գումարը բերում-դնում էին ³⁵ առաքյալների տրամադրության տակ, նրանք էլ բաշխում էին յուրաքանչյուրին, ում ինչքան պետք էր լինում։ ³⁶ Այդպես արեց նաև Հովսեփը, որ ղևտացի էր և կիպրացի, և որն առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ թարգմանվում է «մխիթարության որդի»), ³⁷ մի ագարակ ուներ. վաճառեց այն և գումարը բերեց, առաքյալների տրամադրության տակ դրեց։

Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 8: 1-15

¹ Եղբայրնե՛ր, ուզում եմ, որ գիտենաք Մակեդոնիայի եկեղեցիներին տրված Աստծու շնորհի մասին։ ² Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։ ³ Արդարև, վկայում եմ, որ հոժար կամքով տվեցին իրենց կարողության չափով և նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի։ Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։ Եվ ոչ միայն արեցին այնքան, որքան ակնկալում էինք, այլև իրենց նվիրեցին նախ Տիրոջը, ապա նաև մեզ՝ Աստծու կամքով։ Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։ Եվ ինչպես որ գերազանց եք ամեն ինչում՝ հավատով, խոսքով, գիտությամբ, ամենայն փութաջանությամբ և մեր հանդեպ ձեր ունեցած սիրով, ուզում ենք, որ այդ գործի մեջ էլ գերազանց լինեք։ Իբրև հրահանգ չեմ ասում, այլ ուրիշների փութաջանությունը տեսնելով՝ ձեր սիրո անկեղծությունն եմ փորձում։ Որովհետև գիտեք, թե մեր Տեր Հիսուս Քրիստոսն ի՛նչ շնորհ արեց. նա, որ հարուստ էր, ձեզ համար աղքատացավ, որպեսզի դուք նրա աղքատանալով հարստանաք։ ¹⁰ Եվ այս կապակցությամբ մի խրատ եմ տալիս. սա, ի դեպ, ձեր օգտի համար է. դուք ոչ միայն առաջինը եղաք այդ գործը ձեռնարկելու, այլև առաջինը կամեցաք դեռևս անցյալ տարվանից։ ¹¹ Արդ, ավարտի՛ն հասցրեք այն, որովհետև ինչ հոժարությամբ կամեցաք, նույնպես էլ իրագործեք ձեր ունեցածի չափով։ ¹² Եթե հոժարությունը կա, տրվածն ընդունելի է ըստ տվողի ունեցածի և ոչ թե ըստ չունեցածի։ ¹³ Ոչ թե ուզում եմ ձեզ նեղության մատնել ուրիշներին թեթևություն պատճառելու համար, այլ թող լինի հավասարությամբ։ ¹⁴ Ներկայումս ձեր առատությունը թող ծառայի նրանց կարիքներին, որ նրանց առատությունն էլ ծառայի ձեր կարիքներին, որպեսզի հավասարություն լինի, ¹⁵ ինչպես որ գրված է. «Ով շատ հավաքեց, նրա մոտ չավելացավ, իսկ ով քիչ հավաքեց, նրա մոտ չպակասեց» ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից եկեղեցի լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00