¹ Անտիոքում գտնվող եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասը և Շմավոնը, որ կոչվում էր Նիգեր, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի դայեկորդին, և Սողոսը։ ² Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին և Սողոսին այն գործի համար, որին ես կոչել եմ նրանց»։ ³ Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով՝ ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին։ ⁴ Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, իջան Սելևկիա ու այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։
¹⁶ հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։ ¹⁷ Ուստի Հիսուս Քրիստոսով պարծենալու բան ունեմ Աստծու առաջ։ ¹⁸ Չեմ համարձակվում խոսել այն, ինչ Քրիստոսը չի գործել իմ միջոցով հեթանոսներին հնազանդեցնելու համար՝ խոսքով ու գործով, ¹⁹ նշանների ու հրաշքների զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ։ Այնպես որ Երուսաղեմից սկսած մինչև Լյուրիկացիների կողմերը ավարտին հասցրի Քրիստոսի Ավետարանի քարոզությունը։ ²⁰ Այսպես ջանացի ավետարանել այնտեղ, որտեղ Քրիստոսի անունը չէր լսվել, որպեսզի չլինի թե ուրիշի դրած հիմքի վրա կառուցեմ, այլ ինչպես գրված է. ²¹ «Նրանք, որոնց չէր պատմվել նրա մասին, պիտի տեսնեն, և նրանք, որոնք չէին լսել, պիտի իմանան» ։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00