¹⁴ Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, ¹⁵ որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա, ¹⁶ որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, ¹⁷ և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, ¹⁸ որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, ¹⁹ ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։ ²⁰ Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ ²¹ Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. ամեն։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00