Առաջնորդները Հետևում են Աստծո Իմաստությանը

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 1: 18-31

¹⁸ Քանի որ խաչի քարոզությունը կորուսյալներին հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծու զորություն։ ¹⁹ Քանի որ գրված է. «Անհետացնելու եմ իմաստունների իմաստությունը և անտեսելու խելացիների խելքը» ։ ²⁰ Ո՞ւր է իմաստունը, ո՞ւր է դպիրը, ո՞ւր է այս աշխարհը հետազոտողը։ Չէ՞ որ Աստված հիմարացրեց այս աշխարհի իմաստությունը, ²¹ քանզի աշխարհն իր իմաստությամբ չճանաչեց Աստծուն և նրա իմաստությունը։ Աստված էլ հիմարություն համարվող քարոզությամբ հաճեց փրկել նրանց, ովքեր հավատում են։ ²² Եվ մինչ հրեաները հրաշք են ուզում, իսկ հեթանոսներն իմաստություն են փնտրում, ²³ մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին, որ գայթակղություն է հրեաների համար և հիմարություն՝ հեթանոսների համար, ²⁴ բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է. ²⁵ որովհետև Աստծու հիմարն ավելի իմաստուն է մարդկանցից, և Աստծու տկարն ավելի զորեղ է մարդկանցից։ ²⁶ Թեկուզ հենց ձեր կոչմա՛նը նայեք, եղբայրնե՛ր. ըստ մարդկային չափանիշի՝ ձեր մեջ չկան ո՛չ շատ իմաստուններ, ո՛չ շատ հզորներ, ո՛չ էլ շատ ազնվատոհմիկներ, ²⁷ բայց Աստված ընտրեց այն, ինչ այս աշխարհը հիմար է համարում, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին, ²⁸ Աստված ընտրեց աշխարհի ոչ տոհմիկներին, արհամարհելիներին և ոչինչ համարվողներին, որպեսզի ոչնչի վերածի ինչ-որ բան համարվածներին. ²⁹ որպեսզի ոչ մի էակ չպարծենա Աստծու առաջ։ ³⁰ Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն, ³¹ որպեսզի, ինչպես որ գրված է. «Ով պարծենում է, թող Տիրոջով պարծենա» ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00