Առաջնորդները Լավ Տնտեսներ Են

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՄԱՏԹԵՈՍ 25: 14-30

¹⁴ «Մի մարդ օտար երկիր գնալիս կանչեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց։ ¹⁵ Մեկին հինգ քանքար տվեց, մեկին՝ երկու, մեկին էլ՝ մեկ քանքար, յուրաքանչյուրին ըստ իր կարողության, և ճանապարհ ընկավ։ ¹⁶ Նա, որ հինգ քանքար էր ստացել, անմիջապես գնաց, դրանցով գործարքներ կատարեց և հինգ քանքար ևս շահեց։ ¹⁷ Նույնպես և նա, որ երկու քանքար էր ստացել, երկու քանքար ևս շահեց։ ¹⁸ Իսկ նա, որ մեկն էր ստացել, գնաց հողը փորեց և իր տիրոջ արծաթ դրամը թաքցրեց։ ¹⁹ Բավական ժամանակ անց վերադարձավ ծառաների տերը և նրանցից հաշիվ պահանջեց։ ²⁰ Մոտեցավ նա, որ հինգ քանքար էր ստացել, հինգ քանքար ևս ներկայացրեց և ասաց. “Տե՛ր, ինձ հինգ քանքար տվեցիր. արդ, ահա հինգ քանքար ևս շահեցի”։ ²¹ Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ ²² Մոտեցավ և նա, որ երկու քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, ինձ երկու քանքար տվիր, ահա երկու քանքար ևս, որ դրանց վրա շահեցի”։ ²³ Տերը նրան ասաց. “Կեցցե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա, քանի որ այդ քչի մեջ հավատարիմ եղար, քեզ շատի վրա կնշանակեմ. արի՛, ուրախացի՛ր քո տիրոջ հետ”։ ²⁴ Մոտեցավ նաև նա, որ մեկ քանքար էր ստացել, և ասաց. “Տե՛ր, գիտեի, որ խիստ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես սերմանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես ցանել։ ²⁵ Վախեցա, գնացի և քո այս քանքարը հողի մեջ թաքցրի։ Արդ, ահա քոնը՝ քեզ”։ ²⁶ Տերը դիմեց նրան և ասաց. “Չա՛ր և ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, որտեղ չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ ²⁷ Ուստի դու պետք է իմ արծաթ դրամը գոնե դրամափոխների մոտ դնեիր, որ վերադառնալիս տոկոսով պահանջեի այն, ինչ իմն էր։ ²⁸ Արդ, սրանից վերցրե՛ք այդ քանքարը և տվե՛ք նրան, ով տասը քանքար ունի. ²⁹ որովհետև ամեն ոք, ով ունի, նրան կտրվի և կշատացվի, իսկ ով չունի, նրանից կվերցվի նաև ունեցածը։ ³⁰ Իսկ այս անպիտան ծառային հանե՛ք արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց”»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00