⁵⁴ Եվ բռնելով նրան՝ տարան և մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռվից գնում էր նրա հետևից։ ⁵⁵ Երբ գավթի մեջ կրակ վառեցին և շուրջը նստեցին, Պետրոսն էլ նստեց նրանց մեջ։ ⁵⁶ Մի աղախին տեսավ նրան՝ կրակի լույսի մոտ նստած, ուշադիր նայեց նրան ու ասաց. «Սա էլ նրանց հետ էր»։ ⁵⁷ Բայց Պետրոսն ուրացավ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»։ ⁵⁸ Եվ քիչ հետո մեկ ուրիշը տեսավ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»։ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»։ ⁵⁹ Եվ երբ մի ժամ էլ անցավ, մեկ ուրիշը վիճում էր և ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետև գալիլեացի է»։ ⁶⁰ Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ, թե ի՛նչ ես խոսում»։ Եվ նույն պահին, մինչ նա այս էր ասում, աքաղաղը կանչեց։ ⁶¹ Տերը դարձավ և նայեց Պետրոսին. Պետրոսը հիշեց Տիրոջ խոսքը, որ ասել էր իրեն. «Աքաղաղը չկանչած՝ երեք անգամ կուրանաս, թե ինձ ճանաչում ես»։ ⁶² Եվ դուրս ելնելով՝ Պետրոսը դառնորեն լաց եղավ։
¹³ Հիսուսը եկավ, հաց ու ձուկ վերցրեց և տվեց նրանց։ ¹⁴ Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ ¹⁵ Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ ¹⁶ Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ ¹⁷ Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia
0:00
0:00