Առաջնորդները Զգուշացնում Են և Քաջալերում Են

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

Ա ՏԻՄՈԹԵՈՍԻՆ 4: 1-16

¹ Բայց Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք կհեռանան հավատից և ուշադրություն կդարձնեն մոլորեցուցիչ ոգիներին և դևերի վարդապետություններին ² ստախոսների կեղծավորության միջոցով, որոնց խղճմտանքը խարանված է։ ³ Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։ Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում, քանի որ ամեն ինչ սրբվում է Աստծու խոսքով և աղոթքով։ Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։ Իսկ պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ, որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։ Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը։ ¹⁰ Որովհետև հենց սրա համար ենք տքնում և նախատինքներ ընդունում, որովհետև մեր հույսը դրել ենք կենդանի Աստծու վրա, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանավանդ հավատացյալների։ ¹¹ Պատվիրի՛ր այս ամենը և ուսուցանի՛ր։ ¹² Ոչ ոք երիտասարդ տարիքդ թող չարհամարհի, ընդհակառակը՝ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։ ¹³ Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու Աստծու խոսքի ընթերցանությանը, խրատելուն ու վարդապետելուն։ ¹⁴ Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։ ¹⁵ Մտածի՛ր այս ամենի մասին և հարատևի՛ր դրա մեջ, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։ ¹⁶ Ուշադի՛ր եղիր ինքդ քո նկատմամբ և քո ուսուցման նկատմամբ և միշտ մնա՛ այդպես։ Եթե այս ամենն անես, կփրկես թե՛ քեզ և թե՛ նրանց, ովքեր լսում են քեզ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00