Առաջնորդներն Ունին Հավատք և Տոկունություն

Հաղորդակցություն

Մեր վերջին հանդիպումից հետո տեղի ունեցածից ելնելով՝ ի՞նչ բանի համար եք երախտապարտ։
Այս շաբաթ ի՞նչն է ձեզ անհանգստացրել և ինչի՞ կարիք ունեք, որպեսզի ամեն ինչ ավելի լավ լինի։
Որո՞նք են ձեր համայնքի մարդկանց կարիքները, և ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց՝ հոգալու մեր բարձրաձայնած կարիքները:
Մեր վերջին հանդիպումի պատմությունը ո՞րն էր։ Ի՞նչ ենք սովորել Աստծո և մարդկանց մասին։
Մեր վերջին հանդիպումից, դուք որոշեցիք կիրառել ձեր սովորածը։ Ի՞նչ արեցիք, և ինչպե՞ս անցավ։
Վերջին պատմությունը ո՞ւմ հետ ենք կիսվել։ Ինչպե՞ս նրանք պատասխան տվեցին։
Մեր վերջին հանդիպումին մի քանի կարիքներ բացահայտեցինք և ծրագրելենք, որ հոգան այդ կարիքները։ Ինչպե՞ս անցավ։
Հիմա, եկե՛ք ընդերցենք այսօրվա պատմությունը Աստծուց...։

ՀԱԿՈԲՈՍ 1: 2-18

² Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի՛ համարեք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք. ³ իմացե՛ք, որ ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում, իսկ համբերությունը թող լիառատ արդյունք տա, որպեսզի անթերի և կատարյալ լինեք ու ոչ մի բանով պակաս չլինեք։ Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։ Միայն թե նա հավատո՛վ թող խնդրի և ոչ երկմտելով, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծ ու տարուբերվող ալիքներին։ Այդպիսի մեկը թող չակնկալի Աստծուց որևէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդն անհաստատ է իր բոլոր քայլերում։ Աղքատ եղբայրը թող պարծենա բարձրանալիս, ¹⁰ իսկ հարուստը՝ իր խոնարհության մեջ, քանի որ խոտածաղկի պես պիտի անցնի։ ¹¹ Քանզի խորշակով հանդերձ ծագեց արևը և չորացրեց խոտը, նրա ծաղիկն ընկավ, ու նրա վայելուչ տեսքը կորավ. այդպես էլ հարուստը պիտի թառամի՝ իր հարստությամբ հանդերձ։ ¹² Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև փորձության մեջ համբերատար լինելով՝ կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին։ ¹³ Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։ ¹⁴ Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից։ ¹⁵ Այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում, մեղքն էլ՝ հասունանալով՝ մահ։ ¹⁶ Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք, ¹⁷ քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։ ¹⁸ Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների ընտիր պտուղը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Bible translation: Armenian New Etchmiadzin Bible © Bible Society of Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն Recording of the New Testament ℗ Hosanna, 2019 and Bible Society of Armenia

Գործադրում

Հիմա թող ինչ որ մեկը վերապատմի այս հատվածը իր բառերով, այնպես, կարծես պատմում է մի ընկերոջ, որը երբեք դա չի լսել: Եկեք օգնենք նրանց, եթե ինչոր բան բաց են թողնում կամ սխալմամբ ավելացնում, եթե այդպես լինի, կարող ենք հարցնել, թե որտեղ տեսան այս պատմության մեջ:
Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը մեզ Աստծո, Նրա բնավորության և Նրա արածի մասին:
Այս պատմությունից ի՞նչ ենք սովորում մարդկանց և մեր մասին։
Այս պատմությունից առաջնորդներ լինելու մասին ի՞նչ ենք սովորում:
Այս պատմությունից Աստծո ճշմարտությունը ինչպե՞ս եք կիրառելու ձեր կյանքում այս շաբաթ։ Ի՞նչ կոնկրետ գործողություն կամ բան եք անելու։
Մինչեվ մեր հաջորդ հանդիպումը՝ ո՞ւմ հետ կկիսվեք այս պատմության ճշմարտություններից մեկը։ Ճանաչո՞ւմ եք ուրիշների, ովքեր նույնպես կցանկանային բացահայտել Աստծո խոսքն այս հավելվածում, ինչպես մենք։
Քանի որ մեր հանդիպումը մոտենում է ավարտին, եկե՛ք որոշենք, թե երբ կհանդիպենք հաջորդ անգամ և ով կառաջնորդի մեր հաջորդ հանդիպումը:
Խրախուսում ենք ձեզ նշումներ անել այն ամենի մասին, ինչ որոշեցիք անել և վերընթերցել այս պատմությունը մինչև մեր հաջորդ հանդիպումը։ Կառավարիչը կարող է կիսվել պատմության տեքստով կամ ձայնագրությամբ, եթե որևէ մեկը չունի այն։ Եվ հիմա եկե՛ք Տիրոջից խնդրենք, որ օգնի մեզ։

0:00

0:00